Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Բժշկական սխալի և հանցանքի սահմանը

Բժշկական սխալի և հանցանքի սահմանը

«Errare humanum еst»- «Մարդուն հատուկ է սխալվելը»

Բժշկական որոշումների կայացումը հնարավոր է շատ հեշտ թվա շատերին. այն ամենն ինչ պարտավոր են անել բժիշկները ճիշտ ախտորոշումը, համապատասխան  անալիզների նշանակումը, բուժման լավագույն տարբերակի ընտրությունն ու  բուժման ընթացքին հետևելն է:  Սակայն, եթե այդ ամենն  իրոք այդքան հեշտ լիներ, ապա շատ վաղուց բժիշկներին համակարգիչներն ու ռոբոտները փոխարինած կլինեին:

Բժշկությունը բարդ գիտություն է, որը պահանջում է յուրահատուկ գիտելիքներ, հմտություններ և մարդկային հատկանիշներ: Սակայն բժշկությունը մաթեմատիկա չի, և բժիշկներն էլ կարող են սխալվել:

Իսկ ի՞նչ ասել է «բժշկական սխալ» և ի՞նչ ասել է «բժշկական հանցանք»….Առաջին հայացքից  նույնը թվացող այս հասկացություններն իրականում բոլորովին այլ իմաստ ունեն:

«Բժշկական սխալը» մասնագիտական գործունեության սխալն է`  ներառյալ անփութությունը, անզգուշությունը, սխալ ախտորոշումը և բուժումը, անընդունակությունը, պրակտիկայի բացակայությունը:

«Բժշկական սխալ» հասկացությունը առաջին անգամ կիրառել է նշանավոր վիրաբույժ Պիրոգովը:  Ըստ պատճառահետևանքային կապի՝ տարբերում են բժշկական սխալի հետևյալ ձևերը՝

  • ախտորոշման սխալներ
  • բուժման սխալներ
  • տեխնիկական սխալներ
  • կազմակերպչական սխալներ
  • վարքային սխալներ
  • սխալներ կապված բժշկական փաստաթղթերի լրացման հետ:


Միաժամանակ, Գերմանիայի՝ «Բժշկական սխալը կարգավորող օրենքը» սահմանում է  նաև «բժշկական հանցանք» համարվող դեպքերը՝

  • Կանխամտածված սպանություն / մարմնական վնասվածք
  • Ոչ կանխամտածված սպանություն / մարմնական վնասվածք
  • Բժշկական օգնություն չցուցաբերելը
  • Բժշկի օգնությամբ հիվանդի ակտիվ ինքնասպանություն (էֆթանազիա)
  • Ֆինանսական հափշտակում (օր. հիվանդության կեղծ ծանրացում ավելի մեծ վճար գանձելու համար, չարված կամ ցուցում չունեցող դիագնոստիկայի կատարում լրացուցիչ շահույթ ստանալու համար և այլն)
  • Բժշկական տվյալների (օր. դիագնոզի) կամ ոչ բժշկական տվյալների (օր. բժշկական գործունեության հետ կապված եկամուտի, սոցիալական վճարների և այլն) կեղծում
  • Բժշկական գործունեության հետ կապված կաշառք կամ օրենքով չթույատրված այլ նյութական արժեքներ վերցնելը
  • Բժշկական գաղտնիքի հրապարակում բացի օրենքով չարգելված դեպքերից:


Այն պարագայում, երբ բժշկական հանցանքի դեպքում ամեն ինչ պարզ է, և ՀՀ քրեական օրենսգիրքը հստակ անդրադառնում է դեպքերից յուրաքանչյուրին՝ նախատեսելով անհրաժեշտ պատժաչափը, բժշկական սխալը հստակեցում է պահանջում:

Համաշխարհային պրակտիկայում միատեսակ մոտեցում գոյություն չունի բժշկական սխալի կարգավորման առումով: Երկրների մի մասում (Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) գործում է բժշկի մասնագիտական սխալի ապահովագրության համակարգը, որը ենթադրում է փոխհատուցում  տուժածին:

Զարգացած երկրների մեծ մասը կիրառում է բժշկական սխալի կարգավորման համակարգային մոդելը, որի դեպքում մեղքը միայն բժշկի վրա բարդելու փոխարեն վեր են հանվում բոլոր պատճառները, վերլուծվում բոլոր գործոնները՝ հետագայում նման սխալները բացառելու համար: Պետք է հիշել, որ շատ դեպքերում սխալը պայմանավորված է անհրաժեշտ բժշկական սարքավորումների կամ դեղամիջոցների  բացակայությամբ, ոչ պատշաճ աշխատանքային պայմաններով, որն արդեն պայմանավորված չի բժշկի մասնագիտական պրոֆեսսիոնալիզմով: Ավելորդ չէ նշել, որ նման մոտեցումն ընդունված է սոցիալապես ամենազարգացած երկրներում:

Անդրադառնալով ՀՀ-ում «բժշկական սխալի» կարգավորմանը, կարելի է ասել, որ այն ոչ միայն հստակ կարգավորում չունի, այլ նաև բժշկական ՍԽԱԼ և բժշկական ՀԱՆՑԱՆՔ հասկացությունները տարանջատում չունեն: Բավական է միայն նշել, որ բժշկական սխալը «կարգավորող» ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածը բժշկական սխալի մեկնաբանությունը  տալիս է  որպես Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները  չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը…..  և նախատեսում մինչև 6 տարի ազատազրկում, այն դեպքում, երբ բժշկական հանցանք համարվող բժշկական գաղտնիքի հրապարակումը կամ հիվանդին օգնություն ցույց չտալն ենթադրում է առավելագույնը 4 և 3 տարի ազատազրկում (ՀՀ քրեական օրենս., հոդված 145 և 129):

Անհասկանալի է, թե ինչպես է որոշվում մեր երկրում բժշկական սխալը՝ բուժման հստակ սահմանված սխեմաների բացակայության պայմաններում (առողջապահության համակարգի ամենամեծ բացերից մեկը), որից շեղումն էլ համարվում բժշկական սխալ: Զարգացած երկրները վաղուց հասկացել են, որ խնդրին մեջքով կանգնելը լուծում չի. բժշկին դատապարտելն ու գործը փակելը չի նվազեցնում հետագա սխալների հավանականությունը:

Խնդրի լուծումը համակարգային մոտեցում է պահանջում, որը ոչ միայն նախատեսում է բժշկի պատասխանատվությունը, այլ նաև սխալի բազմագործոնային ուսումնասիրություն համապատասխան մասնագետների կողմից, որը հնարավորություն կտա հետագայում բացառել նման սխալները:

Եվ այստեղ ամենակարևորը հասարակության դերն է՝ որպես հիմնական շահառուի: Այսինքն` բժիշկների անպաշտպանությունն օրենքի և հասարակության առջև առաջին հերթին ուղղակիորեն անդրադառնում է բուժօգնության որակի վրա:  Անպաշտպան բժիշկը վախենալու է նոր մեթոդներ ներդնել համաշխարհային բժշկության ձեռքբերումներից՝ խուսափելով հնարավոր բարդություններից, որոնք անխուսափելիորեն հանդիպում են աշխարհի լավագույն կլինիկաներում, ուղղակի, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ չեն կախում, բանտարկում կամ գնդակահարում մի մարդու, որի ողջ նպատակը եղել է կյանքը փրկելը...Այսպես շարունակելու դեպքում, դեռ երկար ժամանակ շարունակելու ենք հանդիպել արտասահմանում բուժվող հայերի և դեռ երկար ժամանակ մեզ հարց ենք տալու, թե ինչպես է, որ աշխարհի ամենահայտնի կլինիկաներում աշխատում են Հայաստանից գաղթած բազմաթիվ բժիշկներ, որոնք Հայաստանում մնալու պարագայում մի օր կարող էին արժանանալ «անգրագետի» կոչման և կանգնեին «կախաղանի» ճանապարհին...

Հեղինակ. Մերի Կատվալյան
Սկզբնաղբյուր. hartak.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ